Լրահոս
Քաղաքական
22:02
17.12.21
66

Խոսում է նաև արաբերեն, չի խաղում տետրիս.ՄԻՊ-ի՝ իշխանության թեկնածուն «անհրաժեշտ հեղինակություն» ունի

ՔՊ-ականներն այսօր Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովին են ներկայացրել ու հավանության արժանացրել օմբուդսմենի իրենց թեկնածուին: Նա արդարադատության փոխնախարար՝ պոլիգլոտ Քրիստինե Գրիգորյանն է, որ սահմանադրական դատարան էր բերում սխալներով թարգամանություններ: Սոցհարցումներով ամենաբարձր վարկանիշն ունեցող գործիչ Արման Թաթոյանի փոխարեն ՔՊ-ականները առաջարկում են օմբուդսմեն դարձնել մեկին, որ խորհրդարանի օրենսդրության վարչությունում իրավագետ է աշխատել իրավագետ դառնալուց առաջ: