Լրահոս
Արտաքին քաղաքականություն
17:56
20.12.21
59

37-ամյա փորձով Սերդար Քըլըչը և 31-ամյա Ռուբեն Ռուբինյանը. բանագնացները կհանդիպեն «շուտով»

Մինչ Երևանը հայտարարում է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում Ռուբեն Ռուբինյանն է ներկայացնելու Հայաստանը, Անկարայից հաջորդ քայլերի ու Քըլըչ-Ռուբինյան մոտ ապագայում սպասվող հանդիպման մասին են հայտնում: Փորձագետներին անհանգստացնում է Թուրքիայի շտապողականությունը: Անկարան երբեք չի հայտարարել, որ պատրաստ է հրաժարվել իր նախապայմաններից ու բանակցությունների է ուղարկում մի դիվանագետի, որը Հայաստանի անունից բանակցողի տարիքի չափ փորձառություն ունի: