Լրահոս
Հասարակական
20:54
13.12.21
254

«Շոֆեռը, որ փլավ ուտի, չի կարա ավտո քշի». վարորդների հարցերը «90 տոկոսով լուծել են»

Առավոտյան մայրաքաղաքի ուղևորափոխադրումը կաթվածահար արած ավտոբուսների վարորդները կեսօրից հետո դադարեցրել են բողոքի ակցիան ու վերադարձել գիծ: Քաղաքապետարանի ներկայացուցչի հետ հանդիպումից հետո հայտարարել են, թե իրենց խնդիրների 90 տոկոսը լուծվել է: Ցույցի դուրս եկած վարորդների խոսքով՝ գնաճի պատճառով այնքան վատ է իրենց վիճակը, որ գիծ դուրս գալուց հազիվ մի աման փլավ են ուտում: