Լրահոս
Առողջապահական
13:01
02.02.23
103

Զորամասի կացարանում հրդեհի հետևանքով հոսպիտալացված զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում

Img default alt hy

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների առողջական վիճակը բավարար է: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ինչպես գիտեք, այրվածքներով պացիենտները սովորաբար բավականին երկար բուժում են ստանում: Որոշ դեպքերում նաև վերականգնողական ընթացք ունենք, մի քանի վիրահատությունների շրջան ունենք: Այս պահին անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրվում է, և առաջիկայում էլ, ինչ-որ անհրաժեշտ լինի նրանց առողջությունն ամբողջովին վերականգնելու համար, կիրականացվի»,- ասել է Ավանեսյանը:

Նախարարի խոսքով՝ զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։

«Մենք այդ փուլը բարեբախտաբար, հաղթահարել ենք»,-եզրափակել է նախարարը: