Լրահոս
Իրավական
19:45
04.05.22
151

Զոհվածների ծնողները պահանջում են կալանավորել Փաշինյանին. պահանջի քննությունը հետաձգելու իրավունք չկա

 

44-օրյա պատերազմում զոհվածների ծնողների անունից փաստաբան Արա Զոհրաբյանն այսօր դատախազություն բողոք է ներկայացրել՝ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավվելու պահանջի քննությունը հետաձգելու վերաբերյալ:

Դատախազության շենքի բակում անքուն գիշերներ անցկացրած ծնողները պնդում են՝ իրենք չեն հանդարտվի, մինչև ճաղերի հետևում չտեսնեն, իրենց խոսքով, «հինգ հազար տղայի զոհվելու պատճառ դարձած Նիկոլ Փաշինյանին»: