Լրահոս
Հայաստան
13:06
26.02.21
45

Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին պաշտոնից ազատելու՝ վարչապետի առաջարկության վերաբերյալ

Img default alt hy

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին նախադասության համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով», փոխանցում է 168.am-ը:

 Սահմանադրության այս դրույթը պահանջում է, որպեսզի գլխավոր շտաբի պետի համար օրենքը նախատեսի հստակորեն սահմանված ժամկետ: Սահմանադրության այդ պահանջի նպատակն այն է, որ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը իր լիազորություններն իրականացնի առանց քաղաքական որևէ կաշկանդվածության և որևէ կերպ նրա պաշտոնավարումը կախված չլինի քաղաքական ուժերի հարաբերակցությունից և դրանց հնարավոր վերադասավորումներից: Սահմանադրության այդ պահանջն իրականացված է «Պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին նախադասությունում, ըստ որի՝ «Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը նշանակվում է հինգ տարի ժամկետով»:
 
 Ոչ «Պաշտպանության մասին» օրենքը, և ոչ էլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքը չեն պարունակում որևէ դրույթ գլխավոր շտաբի պետի՝ սահմանված ժամկետից շուտ քաղաքական պատճառներով պաշտոնանկության վերաբերյալ: Նման հիմք չի տալիս նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի՝ «Բարձրագույն հրամանատարական կազմի զինվորական պաշտոնից ազատումը կարող է իրականացվել անկախ այն հանգամանքից՝ առկա են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հիմքեր, թե ոչ»: