Լրահոս
Հասարակական
13:02
29.11.22
141

ЗИЛ 130-ը Քանաքեռավանի ճանապարհին բախվել է երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ЗИЛ 130 մակնիշի ավտոմեքենան Զովունի-Քանաքեռավան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում, Քանաքեռավան գյուղի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեի հարևանությամբ դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին և կողաշրջվել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը արգելափակվել է ավտոմեքենայի մեջ, և նրան դուրս բերելու համար օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։  

Վթարի փաստով Ս․ Բաբախանյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը։