Լրահոս
Քաղաքական
23:21
12.08.25
315

ժամանակավրեպ է խոսել ԱՄՆ երկարաժամկետ ազդեցության հաստատման հավանականության մասին. Արա Պողոսյան

Img default alt hy

Քաղաքագետ  Արար Պողոսյանը գրում է.

«Թուրքիայի պետական TRTգործակալույունը գրում է.

«Հարավային Կովկասում հաստատվեց խաղաղություն. Երևանն ու Բաքուն պայմանավորվեցին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և բացել Զանգեզուրի միջանցքը (այսպես կոչված): Բայց ամեն ինչ այդքան հարթ չէ. նախագիծն արդեն անհանգստություն է առաջացրել մի շարք երկրներում , որոնց թվում են Ռուսաստանն ու Իրանը»։

Եթե վերլուծենք թուրքական և ադրբեջանական մեդիայի արձագանքները, ինչպես նաեւ ռուսական և իրանական, ապա այս ամբողջ կատարվելիքի մեխը հենց այն է, որ Հարավային Կովկասն ամբողջությամբ անցնում է թուրքական ազդեցության գոտի։ Կրկնում եմ` թուրքական, ո’չ թե ամերիկյան։ Ադրբեջանը Թուրքիայի կցորդն է Կասպյան ավազանում, Վրաստանում թուրքական կապիտալը գերիշխում է և այն քաղաքական լրջագույն գործոն է, չհաշված թուրքական և ադրբեջանական համայնքները, Հայաստանը հայտնվում է Թուրքիայի և Ադրբեջանի էներգետիկ, ենթակառուցվածքային, տնտեսական, ժողովրդագրական ակցանի մեջ և ուղղակի տեղ չի ունենալու դիվեսիֆիկացնել այդ կախվածությունը, և պատմական չէր, երբ Ալիևը ասում էր, որ ո’չ միայն խաղաղության պայմանագիր են ուզում, այլ փոխկապակցվածություն։

Հայաստանի առևտրաշրջանառությունը կապվում է այս երկուսի հետ, համեմատաբար էժան երկաթուղային փոխադրումները դառնում են գերիշխող տնտեսության մեջ, ինչը Հայաստանին վերածում է տարանցիկ գոտու, առանց տնտեսական լուրջ հետաքրքրության։

Ռուսաստանը և Իրանը մտահոգված են տարածաշրջանում նոր հեգեմոնի ձևավորմամբ, քանի որ ավանդաբար Թուրքիան սահմանափակված է եղել և միշտ պահպանվել է հավասարակշռություն, իսկ այժմ փոխվում է այդ հավասարակշռությունը։ Իրանը սրանով ո’չ միայն ճանապարհի, այլև գեոպոլիտիկ խաղացողի դերն է կորցնում։ Ռուսաստանը, որքան էլ իր տարածքի հաշվին ունի ռազմավարական խորություն, այնուամենայնիվ` կորցնում է իր մերձավոր արտասահմանյան ազդեցությունը ամենակարևոր էներգետիկ, և տարանցիկ գոտիներից մեկում` Հարավային Կովկասում, փոխարենը ստանալով թուրքական գերիշխող ազդեցություն։

ԱՄՆ-ն տարածաշրջանում ունի ո’չ այնքան ռազմավարական, որքան մարտավարական հետաքրքրություն, մյուս կողմից` գործընթացը որքան կարևոր է ԱՄՆ-ի համար Ռուսաստանի և Իրանի դիրքերը թուլացնելու առումով, այնքան էլ այս պահին կոնկրետ ադմինիստրացիայի համար է խնդիր լուծում։ Իսկ ադմինիստրացիայի փոփոխությունը լինելու է փոփոխություն նաև ռեգիոնալ հետաքրքրությունների ու առաջնահերթությունների մեջ, ինչպես եղավ Ուկրաինայի պարագայում։ Ուստի ժամանակավրեպ է խոսել ԱՄՆ երկարաժամկետ ազդեցության հաստատման հավանականության մասին»։