Լրահոս
Քաղաքական
20:20
05.04.22
1 947

Զենքով են լուծվում բոլոր հարցերը, երկրորդ տարբերակ չկա․ Առուշ Առուշանյան

Img default alt hy

Ես միայն մի բան գիտեմ՝ բոլոր խնդիրները լուծվում են միայն սրի միջոցով, երկրորդ տարբերակ չկա, սա իմ սուբյեկտիվ կարծիքն է, Ազատության հրապարակում ընդդիմության կազմակերպած հանրահավաքին մասնակցող Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանն է ասել՝ անդրադառնալով հարցին՝ ինչպես է պատկերացնում երկրում առկա խնդիրների լուծումը։

Լրագրողի հարցին՝ ինչ սպասելիքներ կան Փաշինյան-Ալիև հանդիպումից, Առուշանյանը պատասխանել է․

«Այսքան խնդիրները, Արցախի մեծ մասի հանձնումը տեսնելով՝ ոչ մի դրական բան։ Աշխարհը պետք է իմանա, որ մենք պատրաստ ենք կռիվ տալ և պաշտպանել մեր հայրենիքը։

Մենք մեր ապրելու բարոյական իրավունքը պետք է ձեռք բերենք։ Համաշխարհային պատմության մեջ ես դեպք չգիտեմ, որ գրիչով կամ խնդրելով հարց է լուծվում, հարցը լուծվում է զենքով»,- ասել է Առուշանյանը։