Լրահոս
Միջազգային
20:24
13.08.25
175

Զելենսկիի անհանգիստ շարժը՝ Թրամփ-Պուտին հանդիպումից առաջ. ԱՄՆ և ՌԴ նախագահները կխոսեն ռազմաբազայում

Ուկրաինայի նախագահը Գերմանիա է գնացել կանցլեր Մերցի կազմակերպած տեսակոնֆերանսին մասնակցելու: Հեռավար հանդիպման մի կողմում ԱՄն նախագահն է, մյուս կողմում՝ եվրոպացի առաջնորդները և Ռուսաստանի հետ պատերազմում այս պահին էլ տարածքներ կորցնող Ուկրաինայի նախագահը: Թրամփը Եվրոպայի հետ զրուցում է Ալյասկա Պուտինի հետ հանդիպման մեկնելուց առաջ: Արդեն պաշտոնապես հաստատված է, որ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին Անքորիջ քաղաքում՝ Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազայում: