Լրահոս
Սպորտ
20:40
27.11.22
256

Զանգվածային ծեծկռտուք Զենիթ-Սպարտակ խաղում

Img default alt hy

Ռուսաստանի գավաթի խմբային փուլի 6-րդ տուրի խաղում Սանկտ Պետերբուրգի «Զենիթը» 11 մետրանոցներով հաղթեց Մոսկվայի «Սպարտակին»:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով։ Հիմնական ժամանակի ավարտից հետո խաղադաշտում զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել, որի արդյունքում դաշտից հեռացվել են վեց խաղացողներ։

Ամեն ինչ սկսվել է «Սպարտակի» հարձակվող Պրոմեսի և «Զենիթի» կիսապաշտպան Վիլմար Բարիոսի միջև կոնֆլիկտից, իսկ հետո պետերբուրգյան ակումբի պաշտպան Ռոդրիգաոն ոտքով հարվածել է մոսկովյան թիմի հարձակվող Շամար Նիկոլսոնին: Սկսվել է զանգվածային ծեծկռտուք:

Աղբյուր  ArmSport.am