Լրահոս
Քաղաքական
17:06
30.03.25
353

Ընտրակաշառքի նոր մեթոդ է գործում. փոխանցումներ են կատարվում խաղադրույքային հաշիվներին

Img default alt hy

«Փաստինֆո»-ն գրել է․ «Շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում  ընտրակաշառքի նոր մեթոդ է կիրառվում` առցանց խաղադրույքների համար գրանցված անձանց հաշիվներին փոխանցվում են գումարներ, որ գնան ընտրությունների:

Նման փոխանցումները վերահսկելի չեն: Ակնկալում ենք, որ իրավապահները մամուլի հրապարակումների հիման վրա հետաքննություն կսկսեն` ստուգելու ընտրակաշառքի նոր մեթոդի մասին ահազանգերը:

Բացի այդ, մեկ այլ ահազանգի համաձայն էլ՝ Գյումրիում ընտրատեղամասերից մեկում, որը համարվում է իշխող ուժի թեկնածուի թաղամաս,  կեսօրի մոտակայքում առանձնահատուկ նկատելի է եղել տարեց անձանց ակտիվությունը, որոնք քվեարկել են տարբեր անձանց ուղեկցությամբ կամ օգնությամբ»: