Լրահոս
Հասարակական
22:56
24.11.22
163

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երանում։ Ժամը 17։25-ի սահմաններում ՌԴ քաղաքացի՝ 56-ամյա Իգոր Տոլմաչովը Շոպրոնի փողոցում՝ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի դիմաց, իր վարած Tօyօta Corolla մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Opel Corsa-ին, որն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է կայանված Lada Kalina-ին, Lada Kalina-ն էլ առաջ ընթանալով՝ բախվել է Nissan Tiida-ին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Իսկ Toyota Corolla-ն կողաշրջվել է։

Toyota Corolla-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կայանված ու վթարված բոլոր ավտոմեքենաների սեփականատերերը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողներ են։