Լրահոս
Հասարակական
13:20
27.11.22
189

Խոշոր ավտովթար՝ Շիրակի մարզում. 14-ամյա երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Img default alt hy

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։35-ի սահմաններում Հոռոմ գյուղի 1-ին փողոցում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 41-ամյա Աշոտ Պասկևիչյանի վարած Mercedes մակնիշի և 45-ամյա Արման Հակոբյանի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վերջինիս ուղևոր՝ Շիրակի մարզի բնակիչ, 14-ամյա Լ. Հ-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց։

Վթարի փաստով Արթիկի և Անիիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ա. Պասկևիչյանը աշխատում է Արթիկի համայնքապետարանի բնապահպանության և գյուղատնտեսության բաժնի պետ։ Իսկ բախման հետևանքով Toyota-ն գլխիվայր շրջվել է։