Լրահոս
Հասարակական
15:53
01.04.22
109

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում․ կա վիրավոր

Img default alt hy

Ժամը 13։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 36-ամյա Զուրհաբ Խարբերդիան իր վարած Volvo մակնիշի բեռնատարով Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 143 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ 

Վթարի հետևանքով վարորդ Զուրհաբ Խարբերդիան մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն։ Այս մասին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։