Լրահոս
Հասարակական
23:15
24.10.25
291

Խոշոր ավտովթար՝ Արմավիրում. բախվել են «Nissan Murano»-ն ու «Opel»-ը. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 20:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցում բախվել են «Nissan Murano» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիները, տեղափոխվել են «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են վարորդնորի և վիրավորների ինքնությունը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածները վարորդներն են։