Լրահոս
Իրավական
12:15
12.08.25
104

Խոսելու համար նստացնում է, վրաերթով մարդ սպանելու համար` ոչ․ «Հրապարակ»

Img default alt hy

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

ՔՊ-ական նախկին պատգամավոր, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը կինը՝ Հռիփսիմե Գրիգորյանը, 2024 թվականի սեպտեմբերի 19-ին Ռուբինյանց փողոցում իր վարած «Տոյոտա» 08 RG 808 ավտոմեքենայով վրաերթի էր ենթարկել 78-ամյա Սիլվարդ Վարդանյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, որտեղ նույն օրը մահացել էր: Դեպքի վերաբերյալ նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Ավելի քան 9 ամիս գործով նախաքննություն է ընթացել։ Տեղեկացանք, որ վերջերս գործի նախաքննությունն ավարտվել է, այն ուղարկվել է դատարան։

Քրեական գործը մակագրվել է, ոչ ավել, ոչ պակաս՝ հայտնի դատավոր Մասիս Մելքոնյանին։ Վերջինս հայտնի է իշխանական կապերով, և այսօր բոլոր քաղաքական պատվերները նրան են իջեցնում։

Դատավոր Մելքոնյանի ձեռքով բանտում են հայտնվել բազմաթիվ ընդդիմադիրներ, ամենավերջինը՝ Միքայել և Բագրատ սրբազանները։ Ըստ ամենայնի, ՔՊ-ականի կնոջ գործը պատահականությամբ չի հայտնվել նրա մոտ, ելքն էլ կանխատեսելի է՝ Հռիփսիմե Գրիգորյանը ջրից չոր դուրս կգա։