Լրահոս
Քաղաքական
19:58
24.03.25
153

Խորհրդարանը վաղը կքննարկի Տարոն Մարգարյանին և Հովիկ Աղազարյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը

Img default alt hy

Մարտի 25-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 21 հարց:

Նախագծերի թվում են՝ Եվրոպական Միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության, Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Հովսեփի Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու, Ազգային ժողովի պատգամավոր Տարոն Անդրանիկի Մարգարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու, Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության մասին հարցերը։