Լրահոս
Քաղաքական
20:19
28.03.25
187

Խորհրդարանի ասլանը կամ ո՞վ կճնշի Ալիևին. ՔՊ-ում հիշել է միջնորդների մասին

 

Բանակցային բոլոր միջնորդներին մերժած ու Բաքվի հետ երկկողմ բանակցությունները արդյունավետ գնահատած Երևանը հնարավոր է միջազգային գործընկերներին դիմի հիմա, երբ «նեղ տեղն է ընկել». 100 տոկոս համաձայնեցված պայմանագիրը Բաքուն չի պատրաստվում ստորագրել: Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը չի բացառել՝ հնարավոր է դիմեն գերտերությունների օգնությանը, որ Ադրբեջանին համոզեն ստորագրել, եթե դա իրենց չհաջողվի անել: Ընդդիմությունը կարծում է՝ բանը դրան չի հասնի, քանի որ Երևանը կնախընտրի կատարել այն պահանջները, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես խաղաղության համաձայնագրի ստորագրման նախապայմաններ՝ Սահմանադրության փոփոխություն, Հայաստանից եվրադիտորդների դուրսբերում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում: