Լրահոս
Քաղաքական
21:50
26.12.24
583

Խայթում են իրար Փաշինյանն ու Լուկաշենկոն. թեժանում են հայ-բելառուսական հարաբերությունները

 

ԵԱՏՄ խորհրդի նիստը Հայաստանում չանցկացնելու թնջուկն այսօր կարծես բացահայտեց Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած Փաշինյան-Լուկաշենկո լարված զրույցը, որը նոր սկանդալ է խոստանում հայ-բելառուսական դիվանագիտական հարաբերություններում:

ԵԱՏՄ-ում նախագահությունը Հայաստանից Բելառուսին է փոխանցել Նիկոլ Փաշինյանը ու հայտարարել, որ հայկական պատվիրակությունը չի մեկնի Մինսկ, տեղի ունենալիք նիստերին կհետևի հեռակա: Լուկաշենկոն սպառնացել է անջատել հեռուստացույցը Փաշինյանի ելույթի ժամանակ: