-
Հասարակական
Կրակոցներ՝ Վանաձորում․ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողը խոստովանել է, որ ինքն է կրակոցների հեղինակը
10:3230.06.26 -
Հասարակական
Լոռու մարզի գյուղերից մեկից «Սպիտակ» ԲԿ տեղափոխվելու ճանապարհին 8-ամյա տղան մահացել է
10:2330.06.26 -
Շոու բիզնես
Jardins d'Armenie ռոյալ բրենդին դարձել է Մոնտե Կառլոյի հեղինակավոր փառատոնի գործընկեր
10:1830.06.26 -
Մամուլի տեսություն
Իրավապահ համակարգում այս օրերին փաստացի կարճատև դադար է հայտարարված. «Ժողովուրդ»
10:0430.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, երբ պարզվել է, որ Ալեն Սիմոնյանը ստացել է ընդամենը 5 ձայն. «Ժողովուրդ»
09:5930.06.26 -
Մամուլի տեսություն
Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը դառնում է հետընտրական շրջանի առանցքը. «Փաստ»
09:5330.06.26 -
Մամուլի տեսություն
Էլ ի՞նչն է արգելվելու, էլ ի՞նչն է համարվելու «պատերազմի սպառնալիք». «Փաստ»
09:5030.06.26 -
Մամուլի տեսություն
Ձախողման շարունակություն, թե կլանային կաշկանդվածություն. «Ժողովուրդ»
09:4730.06.26 -
Մամուլի տեսություն
ԿԸՀ նախագահի հայտարարագիրը․ եկամուտների աճ, հիփոթեք և ֆինանսական ակտիվացում․ «Ժողովուրդ»
09:3630.06.26 -
Հասարակական
ՆԳՆ-ն ներկայացրել է ՀՀ քաղաքացու կենսաչափական նույնականացման նոր քարտը (տեսանյութ)
23:5429.06.26 -
Հասարակական
Ծեծկռտուք Երևանում. խանութի վաճառողը և բանվորը բռունցքներով հարվածել են տղամարդու դեմքին
23:1629.06.26 -
Աշխարհ
Պուտինը չի պատրաստվում փրկել Ուկրաինան. Կիևն առաջարկում է սահմանափակել պատերազմի տեղանքը
22:1529.06.26 -
Հասարակական
Ավտովթար՝ Տավուշի մարզում․ «Պարզ լճի» խաչմերուկում բախվել են «Tesla»-ն և «Toyota RAV4»-ը․ կա վիրավոր
22:0029.06.26 -
Հասարակական
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
21:3929.06.26 -
Քաղաքական
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
20:1929.06.26 -
Հասարակական
Գր.Արծրունու փողոցից դեպի Վաղարշյան փողոց կթույլատրվի երթևեկությունը միայն աջ
19:4229.06.26 -
Միջազգային
Եվրոպան խոստովանում է, Ռուսաստանը՝ զգուշացնում, Իրանը՝ ամրանում. ի՞նչ պետք է անի Հայաստանը
19:2729.06.26 -
Հասարակական
Արևիկ-Եղեգնուտ ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Վոլգա»-ն․ կան վիրավորներ
19:1629.06.26 -
Իրավական
Բարձր դատարանը պարզ հարցեր ունի ԿԸՀ նախագահին. Հովակիմյանի բացատրությունները
17:5329.06.26 -
Իրավական
Երևանում մեկ շաբաթում հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ. 91 անձ ձերբակալվել է. ՆԳՆ
17:3729.06.26 -
Հասարակական
«Լուռ մարդասպան» է շրջում Եվրոպայում. մահեր, ջերմային սթրես՝ ռեկորդային շոգի պատճառով
17:1129.06.26 -
Հասարակական
Հունիսի 30-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Վահրամ Փափազյան փողոցում
16:4929.06.26 -
Հասարակական
Առեղծվածային ողբերգությունից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են վթարի ենթարկված տղամարդիկ
16:0229.06.26 -
Կրթություն և գիտություն
Քիմիայի միասնական քննության թեստը առաջացրել է խորը մտահոգություններ և լուրջ հիասթափություն. դիմել են ԿԳՄՍՆ-ին
15:4529.06.26 -
Հայլուր
Հայլուր 15։30 Սարսափելի վթարից նոր մանրամասներ են հայտնի դարձել. ովքե՞ր են 4 զոհերը
15:3029.06.26 -
Քաղաքական
Ցեղասպանության ճանաչումը ծանր երկընտրանքի մեջ է դնում Ադրբեջանին․ Ստեփան Դանիելյան
14:4129.06.26 -
Մշակույթ
«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցում հետաքրքիր գտածոներ են հայտնաբերվել
14:2829.06.26 -
Քաղաքական
7 տարի ԱԺ-ում, «Էռատո» ջոկատում. ինչպե՞ս է խորհրդարանից հեռանում ՔՊ-ական պատգամավորը. «Արմլուր»
14:0929.06.26 -
Քաղաքական
«Ուժեղ Հայաստանի»-ի անդամը պնդում է՝ իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքական հայացքների համար
13:5429.06.26 -
Քաղաքական
ԵՄ-ն կանգնած է դատական հայցի առաջ՝ Հայաստանում «ժողովրդավարությունը տապալելու» համար. Ամստերդամ
13:2029.06.26 -
Հասարակական
Կասեցվել է «Բոնապ» ընկերությանը պատկանող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
13:0429.06.26 -
Քաղաքական
Աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը. Ավետիք Չալաբյանի ուղերձը կալանավայրից
11:1529.06.26 -
Տարածաշրջան
Բաքուն Իսրայելի կառավարությանը կոչ է արել վերանայել Հայոց ցեղասպանության մասին որոշումը
10:3629.06.26 -
Աշխարհ
ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ
10:1629.06.26 -
Հասարակական
Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը
10:0429.06.26 -
Հասարակական
Ողբերգական դեպք Արարատում. «Nissan Rogue»-ում հայտնաբերվել է 3 կիuամnխրացած մարմին
09:1329.06.26 -
Հասարակական
«Դոկտոր մահը» ուզում է «բարեկեցության մինի՞ստր» դառնալ. «Ինչ էլ փոխեն, նույն կեղտերն են մնալու»
23:1628.06.26 -
Քաղաքական
Ֆուտբոլից անդին. քաղաքականությունը ներխուժել է աշխարհի առաջնություն. Սուրեն Սուրենյանց
22:3528.06.26 -
Քաղաքական
ՍԴ-ում աղմկոտ բացահայտումներ է անում «Հայաստան» դաշինքը. պետական ապարատը՝ ընդդեմ քաղաքական ուժերի
22:2028.06.26 -
Իրավական
Սրբազանի ազատությունը. «Եթե Աստված պատժիչ արդարությամբ գործեր, ոչ մեկս չէր մնա»
22:0828.06.26 -
Միջազգային
Գազայում ցեղասպանություն իրականացնողները պարտադիր պատասխանատվության կենթարկվեն․ Էրդողան
21:4528.06.26 -
Հասարակական
Ցավով տեղեկացա բժիշկ, առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին․ Ավանեսյան
21:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Opel Zafira»-ն բախվել է բազալտե եզրաքարերին և գլխիվայր հայտնվել կանաչ գազոնում․ վարորդը մահացել է
20:5728.06.26 -
Հասարակական
Ջրասուզակի ցավի ու երջանկության պահերը. Վահե Մելքոնյանից գաղտնիքներ չեն պահում ջրերը
20:2028.06.26 -
Հասարակական
Երևանում «Hyundai Elantra»-ն վրաերթի է ենթարկել օտարեկրացի հետիոտնի․ նա տեղում մահացել է
19:5928.06.26 -
Քաղաքական
Ում ուզում, գցում են բանտ, նման բան երբեք չի եղել նախընտրական փուլում. Ժաննա Ալեքսանյան
19:0028.06.26 -
Հասարակական
Ավտոմեքենայում հայտնաբերվել է առողջապահության նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի դին
18:2528.06.26 -
Միջազգային
Իրանը զգուշացնում է. Հորմուզում ցանկացած միջամտություն կհանգեցնի լարվածության աճի
16:5328.06.26 -
Հասարակական
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ. հունիսի 1-ից աճը կազմել է 17 սմ․ Լևոն Ազիզյան
16:4828.06.26 -
Հայաստան
Ուղիղ I Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ընտրությունների վիճարկման դիմումները
16:3028.06.26 -
Հասարակական
Պարզվել են Փամբակ գետից դուրս բերված և որոնվող ջրահեղձ եղածների ինքնությունը
15:2028.06.26 -
Քաղաքական
Արման Եղոյանը և Արուսյակ Ջուլհակյանը ԱԺ փոխնախագահ դառնալու ցանկություն ունեն․ Factor.am
14:2528.06.26 -
Միջազգային
Իսրայելը կորցրել է Միացյալ Նահանգների «հատուկ դաշնակցի» կարգավիճակը․ Politico
14:0428.06.26 -
Հասարակական
19-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին․ կա վիրավոր
12:5028.06.26 -
Քաղաքական
Տոտալ վերահսկողություն՝ հեռախոսով. Հայաստանում կլինի՞ այնպես, ինչպես Ադրբեջանում և Թուրքիայում
12:3028.06.26 -
Քաղաքական
«Արևմտյան Ադրբեջանի» և Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման ծրագիրը․ Անժելա Էլիբեգովա
23:5427.06.26 -
Քաղաքական
1993-ի հունիսի 27-ին Արցախի ինքնապաշտպանության ուժերը մտան Մարտակերտ․ Արթուր Խաչատրյան
22:3727.06.26 -
Իրավական
Աննախադեպ հետընտրական վիճակ՝ Հայաստանում. ՍԴ-ում պայքարում են «4-րդ տեղի» համար
21:1027.06.26 -
Հասարակական
Վրաերթի է ենթարկվել ՀՀ նախկին ոստիկանության պետ, գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի թոռը
20:5027.06.26 -
Քաղաքական
Փաստարկների փոխարեն անձնական կյանքը շահարկելը սնանկության նշան է․ Մարիաննա Ղահրամանյան
20:1027.06.26 -
Քաղաքական
Պետական բյուջեն՝ Փաշինյանի ձեռքի փո՞ղ. թանկարժեք շոուներ, բանակը քաղաքական գործիք դարձնելու փորձեր
19:5027.06.26 -
Միջազգային
ՌԴ օդատիեզերական ուժերը և Չինաստանի ռազմաօդային ուժերը համատեղ ռազմավարական պարեկություն են իրականացրել
19:3027.06.26 -
Հասարակական
Տղամարդու մարմին են գտել Փամբակում. գետում հայտնված մյուս տղամարդուն դեռ որոնում են
19:1227.06.26 -
Միջազգային
«Կիևի ռեժիմը ստանալու է իր պատիժը». Պետդումայի պատգամավորը՝ Զելենսկու սպառնալիքների մասին
17:2127.06.26 -
Միջազգային
Լարվածություն՝ Հորմուզում, թեժ իրավիճակ՝ Լիբանանում. խաղաղությունը չի՞ գալիս Մերձավոր Արևելք
16:3827.06.26 -
Հասարակական
Արարատն ու Վանաձորը ավելի կխոշորացվեն՝ դառնալով «մեգահամայնքներ». ո՞ր համայնքներն են ներառվելու այնտեղ
16:2027.06.26 -
Հասարակական
Երևանում «Nissan Sentra»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
16:0027.06.26 -
Միջազգային
Մինաբի դպրոցի վրա հարձակումը տեղի է ունեցել ԱՄՆ հետախուզության սխալների պատճառով․ «Bloomberg»
15:4927.06.26 -
Հասարակական
Զովունի-Եղվարդ ճանապարհին վթարային իրավիճակներ ստեղծած վարորդը հայտնաբերվել է
15:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ կնքված հակամարտության կարգավորման հուշագրի երկու կետ․ Մոհսեն Ռեզայի
14:5227.06.26 -
Միջազգային
Լեհաստանը մտադիր է դատարանի միջոցով պահանջել Գդանսկում ՌԴ նախկին գլխավոր հյուպատոսության շենքը
14:3727.06.26 -
Քաղաքական
Եղեք զգոն և չտրվեք քաղաքական գայթակղություններին. Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին
14:1127.06.26 -
Հասարակական
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ ախտորոշվել է հաստ աղիքի քաղցկեղ․ ՀՖՖ
12:5227.06.26 -
Հայլուր
Հայլուր 12։30 Մահացել է պայմանագրային զինծառայող. ՊՆ-ն մանրամասներ չի հայտնում
12:3027.06.26 -
Միջազգային
ԱՄՆ-ն և Հնդկաստանը առևտրային համաձայնագրի համաձայնեցման վերջին փուլում են. Ռուբիո
12:1627.06.26 -
Միջազգային
Լեհաստանի նախկին վարչապետը Լվովի քաղաքապետին կոչ է արել ներողություն խնդրել Կաչինսկուց և Վարշավայից
12:0327.06.26 -
Հասարակական
Կապան-Երևան ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է. վարորդը հոսպիտալացվել է
11:4527.06.26 -
Միջազգային
Ուկրաինայի արագացված ընդունումը ԵՄ կբացի նրա ռեսուրսների հասանելիությունը․ Լատվիայի վարչապետ
11:2427.06.26 -
Հասարակական
«FAW» մակնիշի կցորդիչով ինքնաթափը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել երկաթուղային գծերի վրա
11:1127.06.26 -
Հայաստան
CSI-ն կոչ է անում անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղաքական բանտարկյալներին
10:4927.06.26 -
Միջազգային
Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական լարվածությունը սրվում է. ԻՀՊԿ-ն հարվածներ է հասցրել ԱՄՆ օբյեկտներին
10:1727.06.26 -
Հասարակական
«Թատերականացված սպանություն»՝ 44-օրյա պատերազմի դաշտում. զոհված սպայի հայրը արդարություն է որոնում
10:0827.06.26 -
Մամուլի տեսություն
Իշխանությունը ցանկանում է տիրապետել բջջային հեռախոսների բոլոր տվյալներին. «Փաստ»
09:5227.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ում սպասվում են փոփոխություններ նաև խմբակցության ղեկավար կազմում. «Ժողովուրդ»
09:4727.06.26 -
Մամուլի տեսություն
Հուլիսի 2-ին ԱԺ արտահերթ նստաշրջան կգումարվի. օրակարգում թեժ հարցեր են. «Ժողովուրդ»
09:3327.06.26 -
Մամուլի տեսություն
ՔՊ-ն ամենաբարձր արդյունքը գրանցել է Վայոց Ձորի մարզում. «Ժողովուրդ»
09:2527.06.26 -
Հասարակական
Ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
23:5326.06.26 -
Քաղաքական
Հիբրիդային խաչակրաց արշավանք՝ ազատ ընտրության կարգի դեմ. «Հայաստան»-ը ՍԴ-ում ներկայացրել է դիմումը
23:1226.06.26 -
Հասարակական
Գյումրիում բախվել են «Mercedes A170»-ը և «Mercedes E320»-ը․ կան վիրավորներ
22:2826.06.26 -
Քաղաքական
Էս ծավալով անվստահություն Հայաստանի պատմության մեջ չի եղել. մարդիկ հավաքվել են ՍԴ-ի մոտ
22:1426.06.26 -
Քաղաքական
Ադրբեջանական դժոխք՝ հայկական դրախտում. ալիևյան ստերը պայթեցնում են Արցախում վերաբնակեցվածները
21:4626.06.26
Խաղաղությունը կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով. Արարատ Միրզոյան
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հարցազրույցը մայրաքաղաք Բրազիլիայում հրապարակվող հիմնական օրաթերթերից մեկին՝ «Correio Braziliense»-ին, որը նախարար Միրզոյանը տվել էր Բրազիլ պաշտոնական այցի շրջանակներում։
Հարց. Որո՞նք են Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի պայմանները։ Ե՞րբ այն կյանքի կկոչվի։
Արարատ Միրզոյան. «Խաղաղության համաձայնագիրը» շատ լավ է հնչում, սակայն իրականում մինչ այժմ մեզ հաջողվել է միայն ավարտել համաձայնագրի նախագիծը։ Այն ներառում է նախաբան և 17 հոդված, և երկար բանակցություններից հետո մենք կարողացանք համաձայնության գալ տեքստի շուրջ։ Մենք անմիջապես հրապարակայնորեն հայտնել ենք ՀՀ պատրաստակամությունը սկսել խորհրդակցություններ ադրբեջանցի գործընկերների հետ՝ խաղաղության համաձայնագիրը ստորագրելու վայրն ու օրը որոշելու համար։ Ցավոք, այն, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, այսպես է հնչում. «Մենք համաձայն ենք տեքստի հետ, բայց դա բավարար չէ խաղաղության համաձայնագրի համար։ Անհրաժեշտ է նաև նախապայմանների շարք քննարկել բանակցային սեղանին՝ խաղաղության պայմանագրի ստորագրումը հնարավոր դարձնելու համար»։ Այս նախապայմանները ներառում են փոփոխություններ Հայաստանի Սահմանադրության մեջ և սահմանափակումներ Հայաստանի Հանրապետություն մատակարարվող զինամթերքի ու սպառազինության հարցում։ Հետաքրքիրն այն է, որ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններին զուգահեռ մենք Ադրբեջանին ներկայացրել ենք նաև այլ առաջարկներ, որոնք, մեր համոզմամբ, կլինեն երկուստեք շահավետ։
Հարց. Ի՞նչպիսի առաջարկներ։
Արարատ Միրզոյան. «Օրինակ՝ մենք առաջարկել ենք ստեղծել երկկողմանի մեխանիզմ սպառազինությունների վերահսկողության և վերիֆիկացիայի համար։ Ադրբեջանից դրական արձագանք չի եղել։ Անցած շաբաթ նրանք հանդես եկան կեղծ մեղադրանքներով, թե իբր ՀՀ զինված ուժերը զինադադարի ռեժիմի խախտումներ են կատարել սահմանային գոտում։ Մինչդեռ, օրինակ, Եվրոպական միության մշտադիտարկման առաքելությունը, որը հետևում է իրավիճակին սահմանի երկայնքով, չի արձանագրել Հայաստանի կողմից որևէ խախտում։ Մենք դիմեցինք Ադրբեջանին՝ պահանջելով որևէ ապացույց կամ տվյալներ, եթե նրանք այդպիսիք ունեին մեր զինվորների կողմից խախտումների վերաբերյալ, որպեսզի մենք կարողանայինք հետաքննել դրանք։
Մեր մյուս առաջարկը սահմանային միջադեպերի երկկողմ վերիֆիկացիայի մեխանիզմի ստեղծումն էր։
Ավելին, եթե խաղաղության համաձայնագիր կնքվի և մենք հաստատենք հարաբերություններ Ադրբեջանի հետ, դա ինքնին դեռ բավարար չի լինի։ Կարող են լինել նաև երկու երկրների համար փոխշահավետ այլ ծրագրեր: Մենք առաջարկել ենք նաև բացել հաղորդակցության, տրանսպորտային և ենթակառուցվածքային կապերը։ Ադրբեջանը կարիք ունի օգտվելու մեր երկաթուղիներից՝ իրենց երկրի երկու հատվածները կապելու համար։ Բայց նրանք կարող են նաև օգտվել Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքից՝ միանալու Թուրքիային, Միջերկրական ծովին և այլն։ Մեր առաջարկների և գաղափարների նախնական փոխանակման հիման վրա, մենք կարող ենք ստանալ փոխադարձ հասանելիություն Ադրբեջանի երկաթուղային ենթակառուցվածքին: Սակայն կրկին այս առնչությամբ էլ դրական պատասխան չստացանք։
Այո, մենք համաձայնեցրել ենք պայմանագրի նախագիծը, բայց Ադրբեջանը հանդես է գալիս նախապայմաններով և դրական չի պատասխանում մեր մյուս առաջարկներին, որոնք կարող էին բերել իրական և երկարատև խաղաղություն Հարավային Կովկասում։
Հարց. Այսպիսով, խաղաղության պայմանագիրը վտանգի տա՞կ է:
Արարատ Միրզոյան. «Ես կարող եմ վստահեցնել ողջ աշխարհին և Ադրբեջանին, որ Հայաստանը լիովին հավատարիմ է խաղաղության օրակարգին։ Մենք ո՛չ մտադրություն ունենք, ո՛չ պատճառ, ո՛չ էլ դրդապատճառ՝ նոր պատերազմ մեկնարկելու կամ իրավիճակը սրելու համար։ Կա դրական լուր՝ բանակցությունների ավարտը և խաղաղության պայմանագրի նախագծի պատրաստ լինելը։ Սակայն, կա նաև մտահոգիչ լուր. այո՛, խաղաղությունը, ելնելով այն ամենից, ինչ մենք լսում ենք ադրբեջանական կողմից, կարող է վտանգվել Ադրբեջանի պատճառով»։
Հարց. Կա՞ն արդյոք հեռանկարներ Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման համար։
Արարատ Միրզոյան. «Մենք շատ կառուցողական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Այս երկխոսության շրջանակում ո՛չ հայկական, ո՛չ էլ թուրքական կողմը նախապայմաններ չեն ներկայացրել։ Մենք հրապարակայնորեն հայտարարել ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հիմնական նպատակն է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացումը։ Այդ սահմանը 34 տարի առաջ փակվել է թուրքական կողմից։
Մենք որոշակի առաջընթաց ենք արձանագրել, մասնավորապես հանվել է օդային բեռնափոխադրումների արգելքն, իրականացվել են ուղիղ չվերթներ, ինչպես նաև վստահության ամրապնդման մի շարք այլ միջոցառումներ։ Մենք համաձայնության ենք եկել, որ առաջին փուլում սահմանը կարող է բացվել երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագրեր կրող հայ և թուրք քաղաքացիների համար։ Այս համաձայնությունը, սակայն, դեռևս չի իրականացվել։
Թուրք գործընկերներից լսում ենք, որ նրանք զսպվածություն են ցուցաբերում Հայաստանի հետ սահմանի լիարժեք բացման հարցում՝ մինչև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վերջնական կարգավորումը։ Թեև չկա պաշտոնական նախապայման, փաստացի տեսնում ենք, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կապում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հետ։ Սակայն մենք հավատում ենք, որ եթե նախ բացվեր Հայաստանի և Թուրքիայի սահմանը, դա կարող էր շատ դրական ազդեցություն ունենալ նաև Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա։
Թուրքիայի հետ ձեռք բերված կոնկրետ պայմանավորվածություններից կարելի է նշել, որ մենք երկկողմանի հիմունքներով սկսել ենք սահմանի ենթակառուցվածքային աշխատանքներ։ Հայ և թուրք փորձագետներն արդեն ուսումնասիրում են Գյումրի-Կարս երկաթուղու վիճակը։ Այս գործընթացներն արդեն ընթացքի մեջ են։
Մենք նաև համոզված ենք, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղությունը կախված է հումանիտար հարցերից, այդ թվում՝ անհայտ կորած անձանց և բռնի անհետացումների զոհերի ճակատագրի բացահայտումից։ Միևնույն ժամանակ, դեռևս կան հայ գերիներ Բաքվում, որոնք անցնում են բեմականացված դատական գործընթացների միջով։ Մենք հավատում ենք, որ նրանց անհապաղ ազատ արձակումը կարող է նպաստել հայ և ադրբեջանցի ժողովուրդների միջև կայուն խաղաղության հաստատմանը»։
Հարց. Ինչպե՞ս եք գնահատում Բրազիլ կատարած Ձեր այցը:
Արարատ Միրզոյան. «Ես այս այցը շատ կարևոր եմ համարում։ Ինչպես նշեցիք, երկար ժամանակ է, ինչ մենք վերջին անգամ բարձր մակարդակի այցելություն ենք ունեցել։ Ըստ էության, Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների խորացման նոր փուլը սկսվել է դեռևս անցած տարի. երկար դադարից հետո մենք վերսկսեցինք արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունները։ Տարվա ավարտին տեղի կունենա խորհրդակցությունների երկրորդ փուլը, և բրազիլացի դիվանագետները կայցելեն Երևան։ Նախարար Մաուրո Վիեյրան հրավեր ունի այցելելու իմ երկիր։
Բրազիլիայում մենք քննարկեցինք բազմաթիվ հնարավորություններ։ Մեր քաղաքական երկխոսությունն ակտիվացել է և կպահպանի իր դինամիկան։ Մենք շատ արդյունավետ համագործակցում ենք միջազգային հարթակներում՝ փոխադարձ աջակցելով տարբեր միջազգային կազմակերպություններում թեկնածությունների առաջադրմանը։ Մենք կիսում ենք նույն մտահոգությունները միջազգային համակարգի ոչ արդյունավետ աշխատանքի վերաբերյալ, հատկապես մարդու իրավունքների լուրջ խախտումների և զանգվածային հանցագործությունների կանխարգելման ու վաղ նախազգուշացման հարցերում։
Տնտեսության և մեր երկկողմ առևտրի ոլորտներում աճ է նկատվում։ Միաժամանակ, գիտակցում ենք, որ դեռևս մեծ ներուժ կա։ Պայմանավորվածություն ձեռք բերեցինք ակտիվացնելու գործարար կապերը երկու կողմերի միջև։ Քննարկեցինք հայ և բրազիլական ընկերությունների համագործակցության հնարավորությունները։ Մենք բացահայտեցինք ոլորտներ, որտեղ մենք կարող ենք ջանքեր գործադրել կապերն ամրապնդելու և դրանք փոխշահավետ դարձնելու համար, հատկապես բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Կա մեծ ներուժ, և մենք ունենք հստակ տեսլական այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են մեր երկրների մերձեցման համար»։
Հարց. Ինչպիսի՞ն են Հայաստանի և Բրազիլի միջև ներմուծման և արտահանման ցուցանիշները։
Արարատ Միրզոյան. «Փաստացի, մենք հիմնականում ներմուծում ենք Բրազիլից։ Դուք եք արտահանողը, և դա կազմում է ապրանքների ավելի քան 90%-ը։ Այսպիսով, առևտրային բալանսը բավական անհամաչափ է։ Ինչպես կարող եք պատկերացնել, այն ներառում է սուրճ, շաքարավազ, ծխախոտ, նաև այլ ապրանքներ։ Այնուամենայնիվ, մենք շատ լավատեսորեն ենք գնահատում Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացման հեռանկարները»։
Հարց. Ինչպիսի՞ն են նախագահ Լուլայի՝ Հայաստան այցելելու հեռանկարները։
Արարատ Միրզոյան. «Մենք մեծ պատիվ կհամարենք նախագահ Լուլայի այցը։ Կա հայկական կողմի հրավերը, և այժմ բրազիլական կողմն է, որ կարող է նշել այցի կոնկրետ ժամկետները։ Այդպիսի այցը մեծ պատիվ կլինի, հատկապես այն պարագայում, որ Բրազիլը կհյուրընկալի Կլիմայի փոփոխության մասին COP-30 գագաթնաժողովը, իսկ Հայաստանը, հաճելի զուգադիպությամբ, լինելու է Կենսաբազմազանության մասին COP-17-ի հյուրընկալող երկիրը։ Այս համատեքստում Հայաստանի և Բրազիլի միջև կա լուրջ ներուժ բարձր մակարդակի այցերի համար։ Մենք սպասում ենք նախագահ Լուլայի այցին և վստահ ենք, որ Հայաստանի նախագահը նույնպես ուրախությամբ կկատարի պատասխան այց Բրազիլ»։
Հարց. Ի՞նչ ակնկալիքներ ունեք ԱՄՆ-ի հետ համագործակցությունից Թրամփի վարչակազմի օրոք։ Ինչպե՞ս այն կարող է աջակցել այս խաղաղության գործընթացին։
Արարատ Միրզոյան. «Մի քանի ամիս առաջ մենք ԱՄՆ-ի հետ ստորագրեցինք շատ կարևոր մի փաստաթուղթ՝ Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը։ Այն բարձրացնում է ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունների մակարդակը։ Մենք առաջ ենք շարժվում ամերիկյան նոր վարչակազմի հետ փոխգործակցությամբ։ Արդեն մի քանի հանդիպում ու շփում ենք ունեցել մեր ամերիկացի գործընկերների հետ։ Մենք տեսնում ենք Հարավային Կովկասում խաղաղության ապահովման նկատմամբ հետաքրքրություն։ Նախագահ Թրամփը և նրա թիմը խոսել են աշխարհում խաղաղության մասին։ Քանի մենք խորապես շահագրգռված են խաղաղությամբ, դա ոգեշնչող է։ Մենք կապի մեջ ենք ԱՄՆ-ի վարչակազմի հետ՝ հասկանալու, թե ինչ է հնարավոր անել Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար»։
-
22:30
29.06.26
Ազգային շահի վերաբերյալ ռազմավարություն չունեցող պետությունը վերածվում է պարզապես կորպորացիայի. քաղաքագետ
Կարդալ ավելին
-
20:49
29.06.26
Փաշինյանը չի պատրաստվում արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշմանը
Կարդալ ավելին
-
20:19
29.06.26
ԱԺ փոխնախագահների թեկնածուներ են ընտրվել Հայկ Կոնջորյանն ու Վահագն Ալեքսանյանը
Կարդալ ավելին
-
20:07
29.06.26
Իսրայելին հետաքրքրե՞լ է TRIPP-ը. Ցեղասպանության ճանաչում՝ հրեական ձևով
Կարդալ ավելին