Լրահոս
Միջազգային
15:05
30.05.23
84

Խաղաղապահներ են տուժել բախումների ժամանակ. իր ժողովրդին սպանել թույլ չի տա Վուչիչը

Ավելի քան 5 տասնյակ ցուցարար ու 4 տասնյակ ՆԱՏՕ-ի խաղաղապահ է տուժել Կոսովոյի հյուսիսում բախումների ժամանակ: Վնասվածքներ ստացած զինվորներից 11-ը իտալացի է, երեքի վիճակը ծանր է: 

Կոսովոյի հյուսիսիում՝ Զվեչանում ալբանացի ոստիկանների ջոկատը արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ է կիրառել, հետ մղել սերբերին, որոնք փորձել են քաղաքապետարանի շենք մտնել: