Լրահոս
Հասարակական
19:40
10.11.22
215

«Խաչակիրների» ահազանգը. կամավորական դիրքապահների աշխատավարձը կրճատում են

Պայմանագրային զինծառայողների աշխատավարձերը ատեստավորման պայմանով կրկնապատկելու մասին պաշտպանության նախարարի հայտարարությունից մոտ մեկ ամիս անց «Հայլուրը» ահազանգ է ստացել, որ համատարած կրճատվում են պայմանագրայինների աշխատավարձերը: 

«Խաչակիրներ» կամավորական միության նախագահը մեր թղթակցին պատմել է, որ կրճատումներ են պաշտպանության նախարարությանն առընթեր կամավորական բոլոր միություններում: Դիրքապահներից շատերը ստիպված խզել են պայմանագրերը: