Լրահոս
Աշխարհ
23:40
27.11.22
185

Վթարի հետևանքով տուժել են ուկրաինացի զինվորականներ

Img default alt hy

Լատվիայում էստոնական ավտոբուսի վթարի հետևանքով տուժել են ուկրաինացի զինվորականներ, զոհվել է ավտոբուսի վարորդը, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը:

«Շաբաթ երեկոյան Լատվիայի Via Baltica մայրուղու 99-րդ կիլոմետրում բախվել են բեռնատարը և ուղևորատար ավտոբուսը։ Զոհվել է ավտոբուսի վարորդը։ Վթարի հետևանքով տուժել են մեկ էստոնացի զինվոր և մի քանի ուկրաինացի զինծառայողներ։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Վթարի պատճառները պարզվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մամուլի ծառայությունը չի հայտնում, թե ինչ նպատակով են ուկրաինացի զինծառայողները մեկնել Էստոնիա։ Լատվիայի ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսն ուղևորներին Էստոնիա էր տեղափոխում Լեհաստանից։

Էստոնական ԶԼՄ-ները հայտնել են, որ բախվել են էստոնական MK Autobuss ընկերության Scania մարդատար ավտոբուսն ու բեռնատարը։ Վթարի վայրը գտնվում էր Էստոնիայից մոտ 2 կմ հեռավորության վրա, ուստի լատվիացի գործընկերներին օգնության են եկել Էստոնիայի ոստիկանությունը, փրկարարներն ու շտապօգնությունը: Վթարի վայրում ձյան տեղումների պատճառով ճանապարհի երթևեկության պայմանները շատ վատ են եղել։