Լրահոս
Աշխարհ
20:20
10.11.22
99

Վրաստանում կհատուցեն ինսուլտից և գլխուղեղի վնասվածքներից հետո քաղաքացիների վերականգնման ծախսերը

Img default alt hy

Ինսուլտ և գլխուղեղի ու ողնուղեղի վնասվածքներ տարած հիվանդները կկարողանան պետության հաշվին լիակատար վերականգնում անցնել ընդհանուր առողջապահության ծրագրի շրջանակներում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին:

Փոփոխությունները մտնում են «Ընդհանուր առողջապահության անցնելու առանձին միջոցառումների վերաբերյալ» կառավարության որոշման մեջ: Ինչպես նշել են կառավարությունում, նորույթը կօգնի հիվանդներին՝ ժամանակին վերադարձնել ֆունկցիոնալ ունակությունները և խուսափել լուրջ բարդություններից ու ֆիզիկական սահմանափակումներից:

Ծրագիրը ներառում Է վերականգնման լրիվ կուրսը: Ընդհանուր առողջապահության ծրագրի այս կոմպոնենտի ամենամսյա բյուջեն կազմում Է 919 հազար 250 լարի (337,3 հազար դոլար), իսկ տարեկան բյուջեն հասնում Է 11 միլիոն լարիի (4 միլիոն դոլար): Ինչպես ճեպազրույցում նշել Է Վրաստանի առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլին, Վրաստանում մեկ ամսում նման դեպքերի թիվը հասնում Է շուրջ վեց հազարի:

«Նաև կարևոր Է նշել, որ մենք աշխատում ենք ինսուլտից հետագա վերականգնման վրա: Ինսուլտի դեպքում առավելագույնս արագ արձագանքում Է շտապ օգնության բրիգադը և ըստ ցուցմունքների հիվանդին տեղափոխում Է կլինիկա, որտեղ նրան ցուցաբերում են օպերատիվ օգնություն»,-ասել Է Ազարաշվիլին: Հարկավոր Է նշել, որ 2023 թվականից Վրաստանի առողջապահության նախարարության բյուջեն ավելանալու Է 770 միլիոն լարիով (282,6 միլիոն դոլար): Դա գերատեսչությանը թույլ կտա ավելացնել ինչպես ընդհանուր առողջապահության ծրագրի, այնպես Էլ մյուս նպատակային ծրագրերի ֆինանսավորումը, հաղորդել Է Sputnik-ը: