Լրահոս
Մամուլի տեսություն
09:42
02.07.26
32

Օրը սկսենք մամուլի 5 կարևոր լուրով

Img default alt hy

«Հրապարակ»

Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստից:

«Հրապարակ»

ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը, ով 2022 թ-ի հոկտեմբերից է այս պաշտոնը զբաղեցնում, պաշտոնը ստանձնելուց մեկ տարի չանցած՝ 2023թ. հունիսին Երևանի Աջափնյակ վարչական շրջանում առանձնատուն ու հողամաս է նվեր ստացել:

«Հրապարակ»

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը երեկ մատնել է իշխանության՝ Ռուսաստանից ունեցած վախերը: Պատասխանելով հարցին, թե TRIPP-ի իրականացման դեպքում ԵԱՏՄ կանոններն ու տարանցման կարգավորումներն ինչպես է պատկերացնում Երեւանը, Սաֆարյանը պատասխանել է․ «Այս պահին Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ անդամ է, եւ ԵԱՏՄ տարանցման կանոնները գործում են մեր տարածքում»: 

«Հրապարակ»

Իշխանական թիմում մեծ հույսեր ունեն, որ ընդդիմադիրների շարքերից մարդագողության արդյունքում լրացուցիչ պատգամավորներ են ունենալու եւ սահմանադրական մեծամասնություն են զավթելու խորհրդարանում:

«Փաստ»
 

Հուլիսի 1-ից փոխվելու է ջրամատակարարման գրաֆիկը, այսինքն՝ սաստիկ շոգին զուգահեռ՝ գիշերները կրկին ջուր չենք ունենալու։ 

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, «5-րդ ալիք»-ի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման մեկնաբան Հայկա Ալոյանը կքննարկի ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի հետ: