Լրահոս
Հասարակական
17:17
12.04.22
174

Վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդները ներկայացել են ոստիկանություն. նրանցից մեկը 13 տարեկան է

Img default alt hy

Ապրիլի 9-ին ժամը 23.15-ին Երևանի Մարգարյան փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 43-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 11-ին պարզվել է, որ վրաերթը կատարել է Երևանի բնակիչ 46-ամյա մի տղամարդ, որը նույն օրը, ժամը 14.10-ին ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ վրաերթը կատարել է ինքը, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով:

Քննությունը շարունակվում է: