Լրահոս
Քաղաքական
20:38
24.11.22
88

Վերացվում է ևս մեկ նախարարություն. նոր «սուպեր» նախարարություն է լինելու

Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել Ներքին գործերի նախարարություն ստեղծելու մասին որոշման նախագծին։

Եթե օրենսդիրը հաստատի այս նախագիծը, Ներքին գործերի նախարարության մեջ կմտնեն Ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը, Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունը։

Դրանց ղեկավարներին կնշանակի վարչապետը: