Լրահոս
Հասարակական
17:53
16.08.22
112

Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է գազատար ավտոմեքենա

Img default alt hy

Օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք-Զեդեա ավտոճանապարհին այրվում է գազատար ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հայտարարվել է հրդեհի բարդության թիվ 2 կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։