Լրահոս
Հասարակական
14:30
28.12.24
636

Վայոց ձորում իրանական բեռնատարում հայտնաբերվել է վարորդի դին

Img default alt hy

Այսօր՝ դեկտեբերի 28-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ժամը 11:40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Եղեգնաձորի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Վայոց ձորի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Լճակ» ռեստորանային համալիրի մոտակայքում կայանված «Scania» մակնիշի կցորդիչով բեռնատար ավտոմեքենայում տղամարդու դի կա, հայտնում է Shamshyan.com-ը:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 118 կմ հատվածում «Scania» մակնիշի բեռնատարում հայտնաբերվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 67-ամյա Ջավար Ա.-ի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայնաբերվել:  

Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: