Լրահոս
Հասարակական
13:54
31.03.25
230

Վախենում ենք, բա ինչ ենք անում. թշնամին կրակել է Խնածախի ուղղությամբ

 

Խնածախում ադրբեջանական կրակոցների հետևանքով տուն է վնասվել: Պաշտպանության նախարարությունը լուսանկարներ է տարածել վնասված տնից, որտեղ երևում է, որ փամփուշտը ջարդել է տան լուսամուտը: Տուժածներ չկան: Այսօր՝ 00:50-ի սահմաններում են ադրբեջանցիները կրակել Խնածախի ուղղությամբ: Պաշտպանության նախարարությունը այս հաղորդագրությամբ հերքում է նաև Ադրբեջանի տարածած տեղեկությունները, թե իբր մարտի 30-ին՝ ժամը 22:30-ից մինչև մարտի 31-ը՝ ժամը 04:35-ը, Հայաստանի զինուժը կրակել է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: