Լրահոս
Հասարակական
13:30
26.03.25
214

Վախ կա մարդկանց մեջ. ադրբեջանական զենքերի ձայները հասել են Սյունիքի սահմանամերձ բնակավայրեր

 

Պաշտպանության նախարարության խոստովանությունից հետո, որ Ադրբեջանը սահմանագծի երկայնքով երբեմն կրակում է՝ չթիրախավորելով Հայաստանի տարածքը, Սյունիքից լուրեր են գալիս, որ վերջին օրերին պարբերաբար կրակոցներ են հնչել: Ըստ տեղացիների՝ թշնամին Նովրուզ է տոնում. հարբում են ադրբեջանցի զինվորները ու անկանոն կրակում: Ջերմուկում ծառայող մի զինվորական էլ «Հրապարակ» օրաթերթին հայտնել է, որ կուտակումներ կան այդ ուղղությամբ: Երկու անգամ ավելացել է ադրբեջանական զորքի թիվը: Երեք օր գնդացիրից են կրակել իրենց ուղղությամբ, բայց իրենք որևէ պատասխան չեն տվել, որ թշնամուն հնարավորություն չտան հայտարարելու, թե հայկական կողմն է խախտել հրադադարը: «Հայլուր»-ի հետ զրուցած Գորիսի բնակիչներից մեկը նույնպես հաստատել է կրակոցների մասին լուրերը, նշել, որ մարտի 21-ից են սկսվել կրակոցները: Ավտոմատի ձայներ են լսել: Կրակոցների ձայներ չեն լսել Տեղ գյուղում: