Լրահոս
Աշխարհ
10:00
02.02.23
162

Վաշինգտոնի մետրոյում հրաձգության հետևանքով տուժել է մեկ մարդ

Img default alt hy

ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոն քաղաքի մետրոյում հրազենային վիրավորում է ստացել մեկ մարդ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ճանապարհային ոստիկանությունից։

«Հաստատվել է մեկ վիրավոր՝ հրազենային վնասվածքով»,- ասված է հաղորդագրության մեջ։

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-ին  «Potomac Avenue» կայարանում։ Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել մեկ կասկածյալի։