Լրահոս
Հասարակական
12:24
16.08.25
184

Վառված բերք, անջուր դաշտեր. երաշտի տարի է Արմավիրում

Արմավիրի դաշտերում այս ամառ արևը շատ ուժեղ է, ուր էր նույն ուժն էլ լիներ ոռոգման խողովակներում: Ջուրը չի հերիքում Ակնալիճում: Լոլիկի ծարավ դաշտերում քիչ-քիչ այրվում է բերքը: Գյուղացին ստիպված է ամբողջ տարվա քրտինքը կոպեկներով վաճառել: