Լրահոս
Հասարակական
21:00
27.11.22
227

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. կան վիրավորներ

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։00-ի սահմանում 29-ամյա Մհեր Մկրտչյանը Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով դեպի Երևան ընթանալիս բախվել է ճանապարհի բաժանարար երկաթբետոնե արգելապատնեշներին, կոտրել դրանք և կիսակողաշրջված վիճակում բախվել ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի բետոնե սյուներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդու, Արտաշատի բժշկական կենտրոններ։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վեդու հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը։ Բժիշկները վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։ 

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորների ինքնությունը։