Լրահոս
Իրավական
22:25
30.01.23
152

«Վառողը կենդանի ա, ինքը սաղ պիտի պատմի». կասկածի տակ է «կենսունակ վարկածը»

Ազատ գյուղում զինվորական կացարան դարձած տանը բռնկված հրդեհից 11 օր է անցել, բայց դեռ չի հարցաքննվել  կապիտանը, որը ըստ պաշտոնական վարկածի՝ բենզին է լցրել վառարանի մեջ: Նա արդեն հիվանդասենյակում է, բայց Քննչական կոմիտեն վստահեցնում է, որ խոսել չի կարող: 

«Հայլուրը» հարցում է ուղարկել գլխավոր դատախազին՝ պարզելու, թե արդյո՞ք Աննա Վարդապետյանը իրավունք ունի իր տիրույթում գտնվող քրեական գործերի մասին պարբերաբար զեկուցել վարչապետին: Աննա Վարդապետյանը կառավարության նիստի ժամանակ էր ասել, որ գործի վերաբերյալ զեկուցել է վարչապետին ու փաշինյանական վարկածը «կենսունակ» անվանել: