Լրահոս
Իրավական
14:00
25.03.25
153

Փորձել էր կաշառք տալ պարեկներին․ 40-ամյա վարորդը ձերբակալվել է

Img default alt hy

Մարտի 24-ին, ժամը 13.40-ի սահմաններում, «ԲՄՎ» մակնիշի մեքենայի 40-ամյա վարորդը Բագրևանդի փողոցում, վարչական արձանագրություն չկազմելու համար, փորձել է 10 000 դրամ կաշառք տալ Երևան քաղաքի պարեկներին: Պարեկները նրան ձերբակալել և տեղափոխել են Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Հակակոռուպցիոն կոմիտե: