Լրահոս
Տարածաշրջան
10:30
04.04.23
117

Վանում հանրային շուկա է հրդեհվել

Img default alt hy

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Վան քաղաքի Բեշյոլ հրապարակում հանրային շուկա է հրդեհվել: Հրդեհը բռնկվել է առավոտյան՝ դեռևս անհայտ հանգամանքներում։

Ermenihaber. am-ի փոխանցմամբ՝ թուրքական աղբյուրը հաղորդել է, որ ավելի քան 200 տաղավար ունեցող շուկայում բռնկված հրդեհի մարման աշխատանքներում ներգրավված են մեծ թվով հրշեջ ջոկատներ։

Այս պահին հրդեհաշիջման գործընթացը շարունակվում են: Հնարավոր պայթյունը կանխելու համար ձեռնարկել են անվտանգության լայնածավալ միջոցներ։