Լրահոս
Հասարակական
20:24
27.10.25
188

Վանաձորի դատարանից 22-ամյա տղան կրծքավանդակի մասում ստացած վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց. մանրամասներ

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Քիչ առաջ «Վանաձոր» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ՀՀ ներքին գործերի նախարարության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տարոնի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանության ավագ տեսուչի գլխավորությամբ:

Տեղում բժիկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանից:

Ըստ նախնական տեղեկությունների՝ նրան դանակահարել են դատարանի ներսում:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում։