Լրահոս
Տնտեսական
15:45
02.02.23
96

Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել բանկերի ներկայացուցիչների հետ

Img default alt hy

Նախարար Վահան Քերոբյանը հանդիպում է ունեցել տարբեր բանկերի ներկայացուցիչների հետ` «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով։

Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված այս նախագծով առաջարկվում է կառուցապատողի հատուկ հաշվին փոխանցումը փոխարինել ակրեդիտիվի բացման մեխանիզմով։

Նախարարը ներայացրել է տվյալ փոփոխության անհրաժեշտությունը` նշելով, որ մասնագետների կողմից ներկայացված առաջարկները նույնպես կդիտարկվեն։
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիրքորոշումը փաստաթղթային ակրեդիտիվի կիրառման վերաբերյալ՝ հաշվի առնելով կառուցապատման ոլորտում առկա խնդիրները և բանկային ռիսկերը։