Լրահոս
Միջազգային
14:45
05.04.22
128

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի նախագահին

Img default alt hy

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սենեգալի Հանրապետության նախագահ Մակի Սալին երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:

Նախագահ Խաչատուրյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Լիահույս եմ, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակներում Հայաստանի և Սենեգալի միջև հաջողությամբ զարգացող համագործակցությունը համատեղ ջանքերով կընդլայնենք նաև բազմակողմ հարթակներում՝ ի շահ մեր ժողովուրդների»։