Լրահոս
Քաղաքական
17:00
25.10.25
141

Վաղարշապատի տարածքային ընտրական հանձնաժողովները գումարել են իրենց առաջին նիստերը

Img default alt hy

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները կազմակերպելու համար ձևավորված 47 տարածքային ընտրական հանձնաժողովները, «Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի կարգավորումների համաձայն, հոկտեմբերի 25-ին գումարել են իրենց առաջին նիստերը:

Այս մասին հայտնում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի ծառայությունից՝ հավելելով, որ ընտրական օրենսգրքի համաձայն, առաջին նիստում հանձնաժողովների անդամները ծանոթացել են իրենց իրավունքներին և պարտականություններին, և ստորագրել ծանոթացման տեքստը:

Նշվում է, որ հանձնաժողովների անդամներն իրենց լիազորությունների  ստանձնումից մինչև դրանց իրականացման ավարտն իրավունք չունեն նախընտրական քարոզչություն կազմակերպել և իրականացնել։