Լրահոս
Իրավական
21:44
26.12.24
816

Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու դեպք են բացահայտել

Img default alt hy

Վաղարշապատի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 19-ին տեղեկություն էին ստացել, որ Աղավնատուն գյուղի 57-ամյա բնակիչը թմրանյութ է պահում։

Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տանը կատարված զննության ընթացքում տղամարդն իրավապահներին է ներկայացրել շուրջ 19 գրամ կանեփանման զանգված։ Հանգամանքները պարզվում են։