Լրահոս
17:32
26.12.22
87

Թշնամու լեզուն կիմանա հայ զինվորը. Զինված ուժերում ավարտվել է ուսումնական փուլը

Զինուժում ավարտվել է ամառային զորակոչով բանակ գնացած տղաների ուսումնական փուլը: Ամեն մեկն իր մասնագիտությունն է ձեռք բերել ու պատրաստ է ծառայությունը շարունակել մարտական զորամասում:

Ուսումնական զորամասերից մեկում է եղել «Հայլուր»-ի նկարահանող խումբը, պարզել, որ հաջորդ զորակոչի համար մեր զինուժում նախատեսում են ուսումնական ծրագրին ավելացնել նաև տարածաշրջանային լեզուների դասավանդում, որպեսզի հայ զինվորը իմանա թշնամու լեզուն: