Լրահոս
Արցախ
21:08
03.04.22
123

Թշնամին՝ Ստեփանակերտի դռան մոտ. Խրամորթը չլքող մարդիկ

 

Խրամորթի հարս Գայանեն սպասում է՝ շորերը չորանան, նորից դիրքեր բարձրանա՝ ամուսնու մոտ: Արցախում կին-տղամարդ բոլորը գիտեն՝ «պիտի քո պապական օջախը լինի, որ հանգիստ մեջն ապրես»:

Թշնամին անգյուղ է թողել Փառուխի գյուղապետին, նա էլ տեղը չի գտնում հարևան գյուղում, քանի որ թուրքն արդեն Քարագլուխ է բարձրանում և կարող է բացել Ստեփանակերտի դուռը:

«Մենք մեր տունն ենք ուզում»,- ասում են արցախցիները:

Խրամորթցի Կարենն էլ գիշերը դիրքեր է գնում, ցերեկն իջնում աղավնիների մոտ: