Լրահոս
Արցախ
16:18
30.05.23
88

Թշնամին կրակ է բացել Արցախի մարտական դիրքի ուղղությամբ

Ադրբեջանը 7 ական է արձակել Արցախի մարտական դիրքերից մեկի ուղղությամբ: Թշնամին հրադադարը խախտել է այսօր առավոտյան 11 անց 40-ին՝ թիրախավորելով սահմանի հյուսիսային և արևելյան ուղղությունները:

Արցախի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ադրբեջանական զինուժը կիրառել է հրաձգային զենք և 60 մմ տրամաչափի ականանետ: