Լրահոս
Միջազգային
10:15
25.10.25
205

Թրամփի վրա մատ է թափ տալիս Մադուրոն և շնորհակալ է Պուտինին. Վենեսուելան՝ ԱՄՆ-ի թիրախո՞ւմ

Վենեսուելան կարծես հայտնվում է Միացյալ Նահանգների թիրախում: Ըստ վերլուծաբանների՝ Վաշինգտոնը տեղեկատվական հիմք է ստեղծում Վենեսուելայի դեմ գործողությունների համար: 

Ամերիկյան կողմը պնդում է, թե թմրանյութ տեղափոխող մի վենեսուելական նավակ է խոցել երկրի զինուժը: Թրամփն էլ հայտարել է, որ Վենեսուելայից նարկոտրանսֆերները 300 հազար ամերիկացու մահվան պատճառ են դառնում: