Լրահոս
Միջազգային
12:51
16.08.25
220

Թրամփ-Պուտին հանդիպումից հետո ԱՄՆ-ը հետաձգում է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցները

Վեց տարվա մեջ առաջին անգամ հանդիպեցին Ռուսաստանի և Միացյալ Նահանագների առաջնորդներ Վլադիմիր Պուտինն ու Դոնալդ Թրամփը: Անքորիջում Ռուսաստանի նախագահին դիմավորել է ամերիկացի գործընկերը՝ ինչպես տեսանյությում է երևում բավականին ջերմ մթնոլորտում: Դրսում գերտերությունների առաջնորդները խուսափել են պատասխանել լրագրողների հարցերին: Նրանք նույն մեքենայով են ուղևորվել Էլմենդորֆ-Ռիչարդսոն ռազմաբազա, որտեղ անցկացվել են բանակցությունները: Մինչ բանակցությունները սկսելը նախագահները կարճ զրույց են ունեցել՝ պատվիրակությունների անդամենրի ու լրագրողների ներկայությամբ։ Հետո սկսվել է տետ ա տետը ու մոտ 3 ժամ է տևել: