Լրահոս
Հասարակական
19:12
25.11.22
147

Toyota-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։30-ի սահմաններում Toyota մակնիշի ավտոմեքենան Դավիթ Անհաղթ-Պարույր Սևակ փողոցների խաչմերուկում փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կին հետիոտնի է վրաերթի ենթարկել։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մի քանի քաղաքացիների հետ օգնել է վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ։ 

Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և վիրավորի ինքնությունը։