Լրահոս
Տարածաշրջան
23:45
30.01.23
134

Թուրքիայում սպառնում են կտոր-կտոր անել Ղուրանն այրողին. ԱՄՆ-ն զգուշացնում է վտանգի մասին

 

Միացյալ նահանգները Թուրքիայում ահաբեկչության վտանգ է տեսնում: ԱՄՆ դեսպանատունը Ստամբուլում գտնվող իր քաղաքացիներին զգուշացրել է հեռու մնալ քաղաքի կենտրոնից, չհավաքվել սինագոգերի, եկեղեցիների, դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ, քանի որ Եվրոպայում Ղուրանը այրելուց հետո ոչ մուսուլմանական կառույցներն ու արտասահմանյան ներկայացուցչությունները կարող են թիրախավորվել: Նույնը իրենց քաղաքացիներին զգուշացրել են եվրոպական մի քանի երկրներ: